SaLu

Մեր ուսումնական կենտրոն ընդունվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և մասնակցել ընդունելության հարցազրույցին։

Գրանցվելու համար խնդրում ենք անցնել ստորև նշված հղումով։ Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ՝ Ձեր նշված հեռախոսահամարներով և կնշանակի ընդունելության հարցազրույցի համար հանդիպում՝ լեզվական մակարդակի գնահատման և ընդունելության նպատակով։

Մենք առաջարկում ենք ծրագրեր, որոնք ապահովում են լեզվի խորքային և համակարգված ուսումնասիրում՝ հիմնված ժամանակակից մեթոդների, երկարատև փորձի և մշտապես թարմացվող նյութերի վրա։

Մեր բոլոր դասընթացները ընդգրկում են լեզվի կառուցվածքային հիմքերի ձևավորում՝ պրակտիկ քերականություն, արդի բառապաշար, վարժ և գրագետ խոսք՝ միաժամանակ զարգացնելով մտքի ճկունություն, հստակ արտահայտվելու և վերլուծական մտածողության կարողություններ։

📩 Հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել անձնական հաղորդագրությամբ՝ Viber